News

«Թրի դեմ՝ գրիչ, իսկ դարերի դեմ՝ Մատենադարան»

Educational 2015-03-06

Արագածոտնի մարզի Ագարակի Տ.Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հայրենասիրական-ուսուցողական բաց դաս-միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվին:

«Թրի դեմ՝ գրիչ, իսկ դարերի դեմ՝ Մատենադարան» միջոցառման կազմակերպիչը  հայոց լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար Մ.Առաքելյանն էր, մասնակիցները՝ 8-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:

Մասնակից աշակերտներն ասմունքով ու երգերի գեղեցիկ կատարումով հիացրեցին ներկաներին: Տնօրեն Լ.Մարգարյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Մայրենիի օրվա առթիվ և կարևորեց նման դաս-միջոցառումների դերը դպրոցում:
 
Միջոցառման ավարտին երեխաներին տառակերպ բլիթներ բաժանվեցին, ապա երեխաները այցելեցին Մ.Մաշտոցի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելու անմահ ուսուցչապետին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.