News

«Ազգ, լեզու, հայրենիք»

Educational 2015-03-05

Օրերս Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 140 հիմնական դպրոցում տոն էր:

Դպրոցի V և VII դասարանների աշակերտները մեծ ոգևորությամբ և հուզմունքով մասնակցում էին «Ազգ, լեզու, հայրենիք»   խորագրով միջոցառմանը՝ նվիրված Մայրենի լեզվի և Գիրք նվիրելու օրվան: 

Միջոցառումն էլ ավելի ամրապնդեց սերը ոսկեղենիկ մայրենիի հանդեպ, աշակերտները մեկ անգամ ևս համոզվեցին, որ Հայաստանում հայոց լեզուն առավել պաշտպանության կարիք ունի: Հնչեցին երգեր, ասույթներ մայրենի լեզվի մասին:
 
Աշակերտները երդվեցին պահպանել իրենց մայրենի լեզուն՝ որպես սերնդեսերունդ փոխանցված և հայերին վստահված տոհմական սրբություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.