News

«Dasaran»-ը հորդորում է հետևել կյանքի առողջ ռիթմին

Educational 2015-03-05

Կարևորելով դպրոցական առօրյայում առողջ ապրելակերպի անփոխարինելի դերն ու նշանակությունը և հաշվի առնելով աշակերտների հետաքրքրվածությունը սպորտի ու ակտիվ կենսակերպի նկատմամբ՝ «Dasaran» կրթական ծրագրի թիմն այցելեց Երևանի թիվ 66 դպրոց և ներկայացավ իր նոր ձևաչափով՝ բաց դասախոսությամբ և ինտերակտիվ խաղով:

Այցի ընթացքում կրթական ծրագրի փոխտնօրենը ներկայացրեց, թե ինչ է առողջ ապրելակերպը, ինչ դեր և նշանակություն ունի սպորտը մարդու կյանքում, մասնավորապես շեշտելով, թե որքան կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը համընթաց ակտիվ կենսակերպի ճիշտ համատեղումը: 

Դասախոսությանը հաջորդեց աշակերտների և «Dasaran»-յան թիմի ակտիվ քննարկումը, որի ժամանակ ընդգծվեց հատկապես առողջության նկատմամբ նոր մոտեցում և վերաբերմունք ձևավորելու, ինչպես նաև առողջությունը որպես արժեք ընդունելու կարևորությունը:
 
Բաց դասն ամփոփվեց կրթական ծրագրի թիմի անցկացրած ինտերակտիվ խաղով, որի նպատակն առավել մատչելի տարբերակով՝ սպորտին, սպորտաձևերին, առողջ սննդակարգին վերաբերող հետաքրքիր հարցերի միջոցով, աշակերտների իրազեկվածությունը բարձրացնելն էր, նոր տեղեկատվություն հաղորդելը, նրանց գիտելիքներն ու իմացությունն ընդարձակելը:
 
Խաղի ավարտին պարգևատրվեցին ինչպես հաղթող ճանաչված աշակերտը և խաղին մասնակցած մյուս աշակերտները, այնպես էլ վերջինների՝ առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած համադասարանցիները:
 
Դասը եզրափակվեց «Dasaran» կրթական ծրագրի ներկայացուցիչների այն համոզմունքով, որ թեև մերօրյա կարևորագույն պահանջ է տեխնոլոգիաների և էլեկտրոնային հարթակի ակտիվ կիրառումը, ավելին՝ «Dasaran»-ն ինքնին էլեկտրոնային միջավայր է, սակայն չպետք է կորցնել կյանքի առողջ ռիթմը, պետք է ներդաշնակեցնել ֆիզիկական ակտիվությունը, առողջ ապրելակերպը և համակարգչի, հեռուստացույցի ու մյուս էլեկտրոնային միջոցների խելամիտ կիրառումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.