News

Համակարգիչներ հանրակրթական դպրոցներին

Educational 2015-03-05

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավելի քան 90 դպրոցի տրամադրվել է շուրջ 115 համակարգիչ: Ծրագիրն իրականություն է դարձել Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ:
Կրթօջախների համակազմի անունից շնորհակալություն հայտնելով հիմնադրամին՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ դպրոցներում մասնագիտացված դասարանների ձևավորման ու վերազինման, ինչպես նաև համակարգիչներով կահավորման շնորհիվ զգալիորեն բարձրանում է կրթության որակը:
 
«…համագործակցության շրջանակում արդյունքները տեսանելի են նաև հանրակրթության ոլորտում, և այսօր հերթական բարեգործությունն է՝ ուղղված հանրակրթական դպրոցներին, որը մեծ ոգևորություն առաջացրեց կրթօջախներում, հատկապես՝ աշակերտների շրջանում»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:
 
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ:
 
Աղբյուրը՝ www.yerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.