News

Հռոմում կբացվի «Հայաստան, տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը

Featured 2015-02-27

2015 թվականի մարտի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. մայիսի 3-ը:

Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ (6 նմուշ), «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (2 նմուշ) և Հայաստանի պատմության թանգարան (18 նմուշ):

Ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցի Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը:
 
Ցուցահանդեսին կներկայանա նաև Մխիթարյան Միաբանությունը 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: 
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.