News

Տեխնոլոգիական նոր ձեռքբերում

Featured 2015-02-26

Մշակվել է նոր տեխնոլոգիա, որի միջոցով կահույքը կհավաքվի առանց մարդկային միջամտության՝ ինքն իրեն: Տեխնոլոգիան ստեղծել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտող գիտնականները:
Բավական է հատուկ աթոռը ջրի մեջ ընկղմել, և մագնիսով համալրված մասնիկները ինքնուրույն  միանում են միմյանց ճիշտ հաջորդականությամբ:
 
Մշակումների ներկա փուլում դիզայներական կահույքի կոնցեպտը բաղկացած է 6 մասնիկից, իսկ կահույքի հավաքումը տևում է 7 ժամ:  
 
Բարդ ու երկարատև հավաքման գործընթացին հակառակ՝ հավաքված կահույքի երկարությունը կազմում է ընդամենը 15 սմ:
 
Գիտնականները ներկայումս աշխատում են յուրաքանչյուր մասնիկ փոխանակելի դարձնելու ուղղությամբ: 
 
Դա ժամանակ կխնայի մասնիկները հաջորդականությամբ հավաքելու համար:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.