News

Օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ

Featured 2013-04-11

Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, մեծ է տեղումների հավանականությունը: Հանրապետության տարածքում ամենուրեք պարբերաբար սպասվում են կարճատև տեղումներ, հովիտներում` անձրև և ամպրոպ, լեռներում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամի մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ տեղումների հավանականությունը մեծ է օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում հավանական են առատ անձրևներ, կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևանում պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի մինչև 12մ/վրկ: Ցերեկը սպասվում է + 20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:

Աղբյուր՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.