News

Նախատեսվում են նոր բարեփոխումներ

Educational 2015-02-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի վերաբերյալ հարցեր:
Նշվել է, որ ծրագրի հիմնական բաղադրիչն ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորոգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:
 
Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է մոտ երկու տասնյակ դպրոց, ծրագիրն արդեն մեկնարկել է, այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքերը:
 
Նախարարը ՀԲ ներկայացուցչին առաջարկել է, հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները, դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքներն սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմերպչական մի շարք հարցեր:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.