News

«Էրգիր»

Educational 2015-02-24

Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում «Էրգիր» վերնագրով շարունակվում էր «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումների շարքը:
Այս անգամ 10-րդ դասարանցիների (դասղեկ` Ն. Աղբալյան) խոսքում հնչում էր կորցրած հայրենիքի կարոտը:
Միջոցառումն սկսվեց «Էրգիր» բանաստեղծությամբ: Աշակերտները ներկայացրեցին ինքնապաշտպանության դրվագներ: 12 վիլայեթներով կառուցեցին Ծիծեռնակաբերդը:
 
Խոսվեց Դեր-Զորի անապատում տեղի ունեցած վայրագությունների մասին: Սևազգեստ պարուհին դեպի էրգիր էր կանչում ցիրուցան եղած  որդիներին:
 
Հնչեց «Քելե, լաո» երգը, որը յուրաքանչյուր հայի սրտում լսվում է: Մասնակիցները պարուրված էին հայրենասիրական ոգով և կարոտով, կարոտ, որն ուղեկցում է հային ողջ կյանքում, կարոտ մեր պապենական հողերի և բնակավայրերի նկատմամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.