News

Վիկտորինա «Թումանյանը և գիրքը»

Educational 2015-02-24

«Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը». Հովհաննես Թումանյանի այս կարգախոսն էր իշխում Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 19-ին: Եռուզեռ էր դպրոցում: Աշակերտները գրքեր էին նվիրում դպրոցի գրադարանին:

Գրադարանավարուհին՝ Գոհար Սարգսյանը, աշակերտներին ակտիվացնելու, գրքի նկատմամբ սեր ու հետաքրքրություն արթնացնելու նպատակով պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ: 

Չուշացավ նաև վերջինը` նվիրված Գիրք նվիրելու օրվան: Նա կազմակերպել էր «Թումանյանը և գիրքը» խորագրով խաղ-վիկտորինա: Վիկտորինայի հարցերը վերաբերում էին Հովհաննես Թումանյանի կյանքին, գրական գործունեությանը, գրքին, գրատպությանը, գրանյութերին:
 
Թիմերի անունները թումանյանական էին` «Թմկաբերդ» (VIII «ա») և «Փարվանա» (VIII «բ»): Վիկտորինան կազմված էր 4 փուլից`
 
1. Գրքի, ընթերցանության և գրականության մասին ասույթներ (տնային հանձնարարություն), 
2. Թումանյանի կյանքի և գրական գործունեության վերաբերյալ հարցեր,
3. Գրքի, գրատպության վերաբերյալ հարցեր,
4. Երգի (Թումանյանի խոսքերով) մրցույթ (տնային հանձնարարություն):
 
Երկու թիմն էլ ակտիվ մասնակցություն ունեցավ: Զգացվում էր աշակերտների ոգևորվածությունը, առաջինը լինելու պատրաստակամությունը:
 
Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը, ով, ողջունելով թիմերի պատրաստականության մակարդակը, պատվոգրեր հանձնեց ակտիվ մասնակցություն ցուցաբերած և հաղթող ճանաչված թիմերին: 
 
Վիկտորինան ուսուցողական և ճանաչողական բնույթ ուներ: Պապիրուսի, պերգամենտի և «ռեկորդակիր» գրքերի մասին հետաքրքիր տեղեկություններ էր հաղորդում Գոհար Սարգսյանը: Իրական տոն էր դպրոցում…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.