News

Անթույլատրելի իրողություն դպրոցում

Featured 2015-02-23

Ս.թ. փետրվարի 22-ին Երևանի թիվ 195 դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ դպրոցականների մասնակցությամբ: Վեճն ավարտվել է դանակահարությամբ: Երկու 8-րդ դասարանցի դանակի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանց դանակով հարվածներ է հասցրել կռվի մասնակցիներից մեկը, ով 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են:
 
Այս միջադեպը հաստատել են նաև ոստիկանությունից` նշելով, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ 11-րդ դասարանցին փետրվարի 23-ին ժամը 01:00-ին ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:
 
«Dasaran» կրթական ծրագիրը հորդորում է բոլոր աշակերտներին հեռու մնալ աշակերտին ոչ հարիր նմանօրինակ իրողություններից, անթույլատրելի արարքներից և հիշել, որ դպրոցը ծառայում է որպես կրթօջախ, իսկ դպրոց հաճախող յուրաքանչյուր աշակերտ պետք է գիտակցի, որ իր հիմնական նպատակը կրթվելն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.