News

Միջոցառում Գյումրու թիվ 25 դպրոցում

Educational 2015-02-19

Հայկական բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում անցկացվեց հանդիսավոր տողան: Ներկա էին սպաներ, հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայկական բանակում ծառայած շրջանավարտներ: Ելույթ ունեցողներն աշակերտներին տեղեկացրեցին, որ ՀՀ ազգային բանակը ամենամարտունակ բանակն է, որ այն ծնունդ առավ Շուշիի ազատագրմամբ: Բանակի կազմավորմանը հաջորդեց մեկ այլ սուրբ գործ՝ բանակաշինությունը:
Այդ գործում փայլուն դեմքերից էր մեր երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Արդեն 23 տարի է մենք ունենք անկախ Հայաստան ու Արցախ, և այդ ամենը միայն  հայոց քաջորդիների և զինվորների շնորհիվ: 
Մենք հավատացած ենք, որ այլևս ոչ մի ուժ չի հարձակվի մեր հայրենյաց հողին տիրանալու, անցյալը կրկնելու համար:
 
Աշակերտները հայկական բանակի օրը տոնեցին ասմունքով, երգ ու պարով, փառքի արժանացրեցին սահմանում կանգնսծ հպարտ ու անկոտրում զինվորին՝ մաղթելով քաջ առողջություն, տոկունություն, իրենց հատուկ հայի հպարտություն:
 
Փառք ու պատիվ մեր զինվորներին, փառք տանք մեր հերոսներին, փառք մեր սաներին, փառք հաղթանակած հայ ժողովրդին: Մեծն բանաստեղծի խոսքերով ասած՝ «Էլ ով կարող է, ով կհանդգնի, վայրի մոլուցքով դարձնել կրկին ավերի երկիր Հայաստան»:
 
Այս տոնի առթիվ աշակերտները նամակներ են ուղարկել ՀՀ բանակում ծառայող շրջանավարտների և զորամասի սպայական կազմին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.