News

ԽԱՉԵՐԹ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

Educational 2015-02-19

Սուրբ Վարդանանց հիշատակի օրը Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցիչները և 7-9-րդ դասարանների աշակերտները հարգեցին խաչերթով:

Խաչերթի մասնակիցները Վարդան Մամիկոնյանի նկարներով, պետական եռագույնով, խաչով և հայրենասիրական պաստառներով, շարժվեցին քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցի:

 
Քաղաքի բոլոր դպրոցների ուսուցիչները և աշակերտները եկեղեցու բակում էին, քանի որ այս խաչերթի նախաձեռնողը ՔԴԿ-ի Չարենցավանի պատասխանատու Ա. Ղլեչյանն էր:
 
Ի հիշատակ Վարդանանց պատերազմում նահատակված 1036 հերոսների՝ եկեղեցու զանգերը  ղողանջեցին 1036 անգամ:
 
Չարենցավանի հոգևոր հովիվ Տեր Իսահակ Մարգարյանը եկեղեցում կատարեց հիշատակի պատարագ՝ մեկ անգամ ևս շեշտելով ճակատագրական պահերին ազգի համախմբման կարևորությունը մեծ և վեհ գաղափարների շուրջը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.