News

Բնականոն ուսումնական գործընթացը կշարունակվի ապրիլի 10-ին

Educational 2013-04-10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց:

ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի  5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.

5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները: 

6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.