News

Միջոցառում Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2015-02-18

Հունվարի 28-ին ցնծության մեջ էր Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, որովհետև տոնում էր Հայկական բանակի 23 տարին: Ամենուրեք իշխում էր հաղթանակած բանակի ոգին:
Կազմակերպված միջոցառումը ոգեկոչում էր նոր պայքարի ուժի: Աշակերտների ասմունքը, երգը, պարը լցնում էին սիրտդ ցնծությամբ, ու հառնում էին անունները մեր հերոսների՝ և՛ Արցախի պատերազմի, և՛ այսօրվա: Փա՛ռք տղաներին, այն տղաներին, որ ժառանգել են պապերի արյունը, պապերի առնական ուժը և մարդասեր իմաստությունը:
 
Միջոցառմանը ներկա էին Բալահովիտի զորամասի գնդապետ Ա. Սարգսյանը և կապիտան Մ. Աբրահամյանը: Տոնակատարությունն ավարտվեց շուրջպարով: Պարում էր ողջ դահլիճը:
 
Վերջում խոսք ասաց դպրոցի տնօրեն Ս. Հանիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներ Ա. Հարությունյանին և Ռ. Ֆիթլջյանին: Տիկին Հանիսյանը հիացմունքի խոսքեր ասաց մասնակիցներին, որոնք անկեղծ հուզմունքով ու հոգով էին ներկայացնում հային և հայկականը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.