News

Միջոցառում Ստեփանավանի թիվ 1 դպրոցում

Educational 2015-02-18

«Փառքդ և պատիվդ մեծ, հայոց վերածնված ոգու արգասիք՝ Հայո՛ց քաջ բանակ»: Այս խորագիրն էր կրում Հայոց բանակի 23-ամյակին նվիրված տողանը, որը տեղի ունեցավ հունվարի 28-ին Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցի Փառքի սրահը բազմամարդ էր: Այդտեղ էին դպրոցի «Պատանի երկրապահներ» ջոկատի մարտիկները, դպրոցի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր:

Հանդիսավոր տողանը բացվեց դպրոցի զինղեկի հրահանգով, հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, պատանի երկրապահների ուղեկցությամբ ներս բերվեց հանրապետության դրոշը: Պատանի երկրապահներին դպրոցի այն շրջանավարտներին, որոնք ծառայում են Հայոց բանակում, բարեմաղթանքի խոսք հղեց դպրոցի տնօրեն տիկին Գ. Սարգսյանը:

Հայոց բանակի կայացման և անցած հերոսական ուղու մասին պատմեց Ստեփանավանում տեղակայված զորամասի մայոր Վարոսյանը: «Պատանի երկրապահներ» ջոկատի մարտիկները ներկայացրեցին Հայոց բանակի մարտական ուղին, հերոսական էջերը, հայոց կանանց մասնակցությունը Արցախի ազատամարտին, ինչպես նաև մեր դպրոցի զոհված շրջանավարտների հերոսական մասնակցության մասին: 

Առանձնահատուկ նշվեց Հովիկ Քալաշյանը, որը պատերազմի սկզբից կամավոր մեկնեց կռվի դաշտ, անձնվիրաբար կռվեց, դարձավ թշնամու ահն ու սարսափը և հերոսաբար զոհվեց:  Արցախի կառավարությունը նրան հետմահու արժանացրեց «Մարտական խաչ» շքանշանի: Տողանին հնչեցին հայրենասիրական երգեր, հայրենաշունչ բանաստեղծություններ: Հանդիսավոր տողանի փակման հրահանգը տրվեց զինղեկի կողմից և դուրս բերվեց հանրապետության դրոշը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.