News

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿ

Educational 2015-02-18

Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցում տոնական մթնոլորտ էր. նշվում էր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Ներկաների շարքերն էին լրացրել և միջոցառման պատվավոր հյուրերն էին տարածաշրջանի սպաները, մարզպետարանի ներկայացուցիչներ և այն երիտասարդները, ովքեր պատվով էին կատարել իրենց առջև դրված պարտականությունն ու տուն վերադարձել:

Տոնական  օրվա հերոսները 5-րդ դասարանի սաներն էին, որոնք ներկաներին պարգևեցին հաճելի ու անմոռաց պահեր: Բեմում թևածում էր  երգն ու պարը: Փոքրիկ զինվորիկները մերթ «կռվի  դաշտում էին», մերթ տեղափոխվում էին «զորամաս», մերթ  էլ ասես հասուն  զինվորականի դերում էին:

Հայոց բանակից  նոր վերադարձած տղաներն այն կարծիքին էին , որ հայրենիքը  քաջերի  պակաս չունի, սակայն  ավել  ուժն էլ չի խանգարի…Իսկ բեմում կանգնած քաջ մարտիկ-զինվորիկների ցանկությունն ու երազանքը մեկն էր.«Հայրենիքը տեսնել ազատ, իրենք էլ հայրենիքի արժանի զավակ»:
 
Միջոցառման ավարտին  ներկաներին  շնորհավորանքի  խոսք հղեց   դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը, մաղթեց  հայոց  բանակին  անսպառ ուժ ու եռանդ, իսկ  զինվորներին `  բարի ծառայություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.