News

«Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք»

Educational 2015-02-18

Հայոց ազգային բանակի ծննդյան 23-րդ տարեդարձը տոնական մեծ շուքով նշվեց Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում:

«Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» խորագիրն էր կրում հունվարի 28-ին դպրոցում  կազմակերպված միջոցառումների շարքը: Ուսուցիչներ Զ. Ղազարյանը, Ա. Միրիմանյանը, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների   կազմակերպիչ Մ. Հարությունյանը ջանք չէին խնայել օրն իսկական տոնի վերածելու համար: 

Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը և ներս  բերվեց Հայաստանի  պետական  դրոշը: Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ոգեշունչ երգերը, պարերը, բանաստեղծությունները, նվիրումի ու  շնորհակալանքի  խոսքերը հաջորդում էին  միմյանց:
 
Զինվորական համազգեստներով դպրոցականների գեղեցիկ, հուզիչ խոսքերը, ներկայացրած հետաքրքիր բեմականացումները, երգն ու պարը գերեցին բոլորին՝ և՛ ուսուցիչներին ու ծնողներին, և՛ աշակերտներին, և՛ միջոցառման հյուրերին՝ Լճաշենի զինվորական զորամասի ներկայացուցիչներին:
 
Մեծ էր տոնի խորհուրդը: Հայ ազգի մեծ ու փոքր, բարեկամ ու թշնամի պետք է համոզված լինեն, որ հզոր բանակ ունեցող մեր երկիրն անընկճելի ու անպարտելի է, նա հավերժի անցաթուղթ ունի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.