News

Բանակը մեր տունն է, մեր ամրոցը

Educational 2015-02-18

Ժայռերի ծերպերում ծվարած մի բուռ ժողոովուրդը, որ իր հազարամյա պատմության ընթացքում ստիպված է եղել անդադար ապացուցել իր գոյության իրավունքը, պետք է ունենա կանոնավոր, զորեղ բանակ:
1988թ. փետրվարից, երբ  Խորհրդային Միության փլուզումից հետո  մեր  արնախում հարևանների  անզգամ  աչքերում  փայլատակեց   Հայաստանին  ու   Լեռնային  Ղարաբաղին   տիրելու   վայրի  ցանկությունը,  հրամայական  դարձավ  ազգային  բանակ  ունենալու  անհրաժեշտությունը:
 
Այժմ այդ  բանակը, որին  մանկան  պես  փայփայեց, փորձությունների   ու   պատերազմի    միջով անցկացրեց մեր  ժողովուրդը,  քսաներեք  տարեկան  է,  կայացած ու զորավոր  մի  ուժ, որը  մեր  խաղաղության, կյանքի  ու  արարման երաշխավորն  է:
 
Նրա ծննդյան  օրը  հանդիսավորությամբ նշվում  է  ամենուր: Այդ  տոնի  առթիվ Գեղարքունիքի  մարզի Զոլաքար գյուղի  թիվ 1  միջնակարգ  դպրոցի  բակում  ևս  անցկացվեց  զինվորական  քայլերթ՝ դպրոցի զինղեկ Վ. Մազուլյանի  գլխավորությամբ:
 
Այնուհետև  դպրոցում  անցկացվեց  տոնական միջոցառում: Բացման  խոսքում փոխտնօրեն  Մանուշ  Տոնեյանը խոսեց  բանակի  կազմավորման,  ժողովրդի կյանքում  նրա դերի  ու կարևորության մասին: Միջոցառումն  սկսվեց  մոր՝ որդուն  բանակ  ճանապարհելու տեսարանով, ուր մայրը հորդորում  էր որդուն  լինել անձնվեր, ընկերասեր  ու   խիզախ զինվոր:
 
Այնուհետև «նորակոչիկն»  ընկերների  հետ  քայլերգի  ուղեկցությամբ բարձրացավ  բեմ: Նրանք հանդիսավորությամբ կարդացին ՀՀ Զինված Ուժերում զինծառայողի երդումը: Հետո պարեցին,  տղաներին բարի  ծառայություն մաղթեցին  և  նրանց  զենքեր հանձնեցին  աղջիկները: Հաջորդ  տեսարանը  զինվորների կենցաղն  էր  բանակում:
 
Տղաները բեմականացմամբ ներկայացրին զիվորական  կյանքն  ու  զինծառայողների  կարոտը: Միջոցառումն ավարտվեց, իսկ ներկաների  ու  մասնակիցների  սրտում  առավել  ամրապնդվեց հավատն ու  վստահությունը  Հայոց  բանակի նկատմամբ. այդ էին  վկայում  ոգևորությունն ու հոտնկայս ծափահարությունները: Հուզումնալից հպարտության զգացողություն  էր դա, որ   կոչվում  է  հայրենասիրությունը:
 
Աշակերտները հաջորդ օրը նույն սիրով ու ոգևորությամբ մասնակցեցին դպրոցում  կազմակերպված   սպորտային   մրցույթներին: Անցկացվեց   նաև  մինի ֆուտբոլային   մրցույթ բարձր դասարանցիների միջև: Հաղթեցին 10-րդ դասարանի աշակերտները:
 
Հայրենասիրությունը չպետք է  լինի  լոկ  հասուն մարդու վերաբերմունք  առ  հայրենիք, այլ  պետք է լինի  սնունդ ամեն  հայ  մանկան  համար,  աշխարհի  որ  անկյունում էլ  նա ծնվի:  Պիտի  մայրական  կաթի  հետ անցնի  արյան  մեջ  ու  հոգու  հետ  անգամ դուրս չգա,  որ  շարունակենք  գոյատևել ու  արարել՝  չսոսկալով ոչ՛ բաց ու  արնախում  հայացքներից , ոչ՛  մեր  ազգը  կուլ  տալու  պատրաստ անհագ  երախներից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.