News

Միջոցառում Աբովյանի թիվ 5 դպրոցում

Educational 2015-02-18

Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի զինղեկ Զ. Տոմոյանը և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ. Լալայանը: Տոնական հանդիսությանը ներկա էին Բալահովիտի զորամասից փոխգնդապետ Ալիկ Գրիգորյանը և մայոր Արմեն Գրիգորյանը, ովքեր շնորհավորեցին բոլորին համաժողովրդական մեծ տոնի կապակցությամբ:

Տնօրենն իր խոսքում հատկապես ընդգծեց կանոնավոր բանակի ստեղծման կարևորությունը, հիշեցնելով, որ մինչ այդ ողջ ծանրությունն ընկած էր կամավորական ջոկատների վրա, և մեր երկիրը հաջողությամբ լուծեց բանակին առաջադրվող բոլոր պահանջները: 

Վերջում տնօրենը մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին, իսկ հայ զինվորներին մաղթեց տոկունություն, ուժ, քանզի նրանց մարտական սխրանքների շնորհիվ է, որ ապահովված է մեր խաղաղությունը, մեր նորօրյա հերոսները լիարժեքորեն կատարում են հակառակորդի ռազմաշունչ պլաններին դիմակայելու բարդ և պատասխանատու դերը:
 
Հնչեց ՀՀ օրհներգը, զինղեկի հրամանով աշակերտները ներս բերեցին ՀՀ դրոշը և զինանշանը: Դպրոցի դահլիճում թևածում էին ուրախ երգն ու պարը, երեխաների ոգեշունչ ասմունքը, իսկ մարտական ելևէջներով երգերը մեկ անգամ ևս հիշեցրին, որ ոչինչ չի կոտրի հայի ամրակուռ ոգին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.