News

Օրը հերոսների հետ

Educational 2015-02-18

Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Հայոց բանակի օրը` հունվարի 28-ը: Դեռևս մեկ շաբաթ առաջ շնորհավորական նամակներ ուղարկեցին այն զորամասեր, ուր ծառայում են դպրոցի շրջանավարտները: Դրան հաջորդեց VII «բ» դասարանում կազմակերպված դասղեկի ժամը: Դասը ոգեշնչված էր հայրենասիրության մեծ զգացումով:
Աշակերտները ներկայացրեցին մեր փառապանծ բանակի մարտունակության, նրա  հզոր ուժի, զինտեխնիկայի, բանակի կայացման ու  գործունեության մասին: Բոլորը միաբերան երդվեցին  լինել հայրենիքի արժանի զավակն ու նրա պաշտպանը:
 
Հունվարի 28-ին դպրոցի բակում կազմակերպվել էր հանդիսավոր տողան: Հնչեց ՀՀ օրհներգը և ծածանվեց հայոց եռագույնը: Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան դպրոցի 7-9-րդ դասարանների աշխորհուրդները` այն համեմելով ասմունքով  երգով ու պարով:
 
Միջոցառման երկրորդ մասը շարունակվեց երթով դեպի Եռաբլուր: Աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին` ծաղիկներ դնելով զոհվածների շիրմիներին: Այնուհետև այցելեցին եկեղեցի, մոմեր վառեցին բոլոր զինվորների համար` ցանկանալով Տիրոջից պահապան լինել նրանց:
 
Ամենուրեք լսվում էին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Միջոցառման վերջում աշակերտները «Մեր անունն է հայկական բանակ»  քայլերգի հնչյունների ներքո դուրս եկան պանթեոնից: Օրն անցավ հաճելի ու հագեցած իրենց սիրելի հերոսների հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.