News

Քաջերի սերունդները քաջերն են

Educational 2015-02-18

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեցին միջոցառումների շարք` նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին: Սկզբում անցկացվեց հանդիսավոր տողան, որի ընթացքում զեկուցեցին ավագները, ներս բերվեց ՀՀ դրոշը, հնչեց հիմնը: Ներկաներին ողջունեցին դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանյանը, Արցախյան ազատամարտիկ Հ. Ղաջոյանը, Երկրապահների միության անդամ Ս. Կևեյանը: Այնուհետև անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ «Քաջերի սերունդները քաջերն են» խորագրով:

Աշակերտները ներկայացրեցին Հայոց բանակի ստեղծման պատմությունը, կարդացին բանաստեղծություններ և երգեցին երգեր` նվիրված ազգային հերոսներին և Հայոց բանակին:

8-րդ դասարանի աշակերտները տվեցին ՀՀ զինված ուժերի երդումը և գործնականորեն ցուցադրեցին իրենց գիտելիքները ՆԶՊ-ից՝ քանդեցին և հավաքեցին ուսումնական զենքը, կատարեցին  «Օդային տագնապ» հրամանին համապատասխան գործողություններ:
 
8-րդ և 9-րդ դասարաններում անցկացվեցին նաև Արիության դասեր, որոնք վարեցին Ս. Արզաքանյանը և ԵԿՄ-ի ներկայացուցիչները: Միջոցառումն անցավ բարձր մակարդակով և էլ ավելի ամրապնդեց աշակերտների հայրենասիրական ոգին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.