News

Միջոցառում Արթիկի թիվ 8 դպրոցում

Educational 2015-02-18

Շիրակի մարզի Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 23 ամյա տարեդարձին՝ «Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի բոլոր սաները: ՀՀ հիմնի ներքո դահլիճ բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Աշակերտները հպարտորեն քայլում և ծածանում էին մեր Եռագույնը:
«Մեր անունն է հայկական բանակ» երգի հնչյունների ներքո 6-րդ դասարանի աշակերտները և դասղեկ Հասմիկ Տոնոյանը բարձրացան բեմ: Աշակերտները ներկայացրեցին մեր բանակի անցած դժվարին ու միաժամանակ փառապանծ ճանապարհը:
 
Աշակերտները երգեցին հայրենասիրական, հայի ոգին ամուր պահող երգեր: Դպրոցի «Ազգագրական պարեր»-ի համույթը ելույթ ունեցավ նույն բեմում: Աշակերտները  պարեցին հայկական Քոչարին:
 
Միջոցառմանը հրավիրված էին արցախյան պատերազմի ազատամարտիկներ: Նրանք հուշեր պատմեցին իրենց հերոսացած ընկերների մասին. «Հայ ազգը հզոր և անպարտ է, քանի դեռ ունի այսպիսի հզոր բանակ ու քաջ զավակներ: Փա´ռք Հայոց բանակին»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.