News

Ամփոփվեց «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014-2015» մրցույթը

Educational 2015-02-18

Ս.թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014-2015» մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտնի դարձան այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտնվել էին լավագույնների թվում:

Ամանորյա տոներին ընդառաջ մրցույթը հայտարարվել էր «Dasaran» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 1435 դպրոցի շրջանակում, որոնցից մասնակցել էր ավելի քան 500 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները:

Այդ նպատակով ձևավորվել էին դպրոցական խմբեր` բաղկացած աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից, որոնք լուսանկարել էին իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները «Dasaran»-ի կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց դպրոցի տոնական տեսքը:
 
Նշենք, որ մրցույթի ընթացքում խրախուսվել է խմբային աշխատանքը, հատկապես՝ աշակերտների ներկայացրած ձեռքի աշխատանքները: Մրցույթի ամփոփմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի պատասխանատու անձինք, դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ և այլ հյուրեր: 
 
Ընդհանուր առմամբ 34 դպրոց «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի կողմից արժանացավ պարգևների, այդ թվում՝ համակարգիչների, պատվոգրերի և այլ խրախուսական մրցանակների: Լավագույնը ճանաչված դպրոցներն էին Երևանի թիվ 66, թիվ 161, Դարբնիկի միջնակարգ, Գյումրու թիվ 30, թիվ 37 դպրոցները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.