News

Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ Բարսելոնայում

Featured 2015-02-17

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը “Suite Festival” փառատոնի շրջանակում համերգային ելույթ կունենա Բարսելոնայի «Գրան Լիսեու» թատրոնում: «Դա կլինի 30 տարում իմ կատարած ամենատարբեր գործերի, ինչպես նաև իմ հեղինակած ստեղծագործությունների ամփոփումը:
Իմ ստեղծագործություններում գերակշռում է արևելյանը: Սովորաբար այն, ինչ արևելյան է, հանգիստ է հնչում: Այն, ինչ ես եմ ներկայացնում, տարբերվում է»,-նշել է երաժիշտը:
 
Ջութակահարն իր ծրագրում ներառում է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիսեուի համերգի ժամանակ նրան կմիանան 12 երաժիշտ` որպես հակական ժողովրդական երաժշտության մասնագետներ:
 
«Լրանում է կոտորածների 100 տարին: Սա միլիոն ու կես զոհերի հիշատակը հարգելու և պատմական ճշմարտությունը ճանաչելու միջոց է: Հայերս ոչինչ ավելին չենք ուզում: Կան երկրներ, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը: 100-րդ տարելիցը լավ հնարավորություն է դա անելու համար»:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.