News

Սոնատը կհանձնվի արգենտինացիների դատին

Featured 2015-02-16

Տուկուման քաղաքում (Արգենտինա) 2015թ.-ի մշակութային ծրագրերի շրջանակներում կներկայացվի ամերիկահայ կոմպոզիտոր և դիրիժոր Ջեֆ Մանուկյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սոնատը: Ամառային մշակութային ծրագրերի մեկնարկը կտրվի մայիսի 25-ին Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի կատարմամբ:
Օպերան կներկայացնի 40 երաժիշտից կազմված նահանգային Սիմֆոնիկ նվագախումբը Ջեֆ Մանուկյանի գլխավորությամբ:
 
Որպես թավջութակահար հանդես կգա Կառլա Ագիլերան, ով երկար տարիների փորձ ունի Սիմֆոնիկ և Տուկումանի ազգային համալսարանի երիտասարդական նվագախմբերի հետ նվագելու: 
 
Ագիլերան հաճախ է դուետով հանդես գալիս մաեստրո Մանուկյանի հետ: Եվ հենց միասին էլ նրանք կներկայացնեն մաեստրոյի հեղինակած սոնատը:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.