News

ՀՀ-ում ջրային պաշարների խելամիտ կիրառմանն ուղղված նախաձեռնություն

Educational 2015-02-10

Ս.թ. փետրվարի 10-ին «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորած աշխատանքային խումբը SAUR ընկերության գրասենյակում գործնական հանդիպում ունեցավ SAUR ընկերության, KfW գերմանական պետական բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Ասիական զարգացման բանկի (Asian Development Bank) և Հայաստանում Եվրոմիության պատվիրակության (Delegation of the European Union to Armenia) ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը ներկայացրեց «Dasaran»-ի գործունեությունը և անցած ուղին:

Այնուհետև հանդիպման մասնակիցները քննարկեցին հնարավոր համագործակցությանը վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ աշակերտների շրջանում ջրից օգտվելու, ջուրը խնայողաբար օգտագործելու և հատկապես էլեկտրոնային խաղերի միջոցով ջրային պաշարների դերի և խելամիտ կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

Միջազգային կառույցների ներկայացուցիչները բարձր գնահատեցին «Dasaran» կրթական ծրագրի գործունեությունը և կարևորեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտն առավել հասանելի դարձնելու գաղափարը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.