News

Բանակի օրը Գյումրու թիվ 45 ավագ դպրոցում

Educational 2015-02-10

Դպրոցը հայրենասեր մարդու, հայրենիքի պաշտպանի կերտման դարբնոցն է: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է հայ մարդուն: Այդ դաստիարակության, կատարված ընթացիկ և տևական աշխատանքի արդյունքն էր Գյումրու թիվ 45 ավագ դպրոցում ս.թ. հունվարի 28-ին անցկացված միջոցառումների շարքը: Հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունն ու միասնությունն էին միավորել դպրոցի ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին:
Միջոցառումների I փուլում շնորհավորական նամակներ էին ուղարկվել դպրոցի շրջանավարտ զինծառայողներին, ովքեր իրենց հայրենասիրական պարտքն են կատարում ՀՀ ԶՈՒ-ում: Հանդիսավոր տողանով սկսվեց տոնական հունվարի 28-ը: 
Դպրոցի քաղպաշտպանության պետ, գործադիր տնօրեն Ա. Վարդանյանի թույլտվությամբ և զինղեկ Ա. Սուքիասյանի հրահանգով ներս բերվեց ՀՀ պետական դրոշը: Հնչեց ՀՀ պետական օրհներգը: Տոնի կապակցությամբ դպրոցի տնօրենի շնորհավորական խոսքից հետո բոլորը` ծնողները, աշակերտները, ուսուցիչները, Արցախի ազատամարտի մասնակից հյուրերը, բարձրաստիճան զինվորականները  հավաքվեցին հանդիսությունների դահլիճում:
 
Զարդարված սրահում դպրոցի սովորողները ներկայացրեցին իրենց խոսքը, ՆԶՊ առարկայի դասաժամին  ձեռք բերած գիտելիքներն ու գործնական հմտությունները: Շատ կարևոր էր, որ միջոցառման բոլոր մասնակիցները պարտավորվածությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով էին ներկայացնում ՀՀ բանակաստեղծման պատմությունը, անցած փառավոր ուղին և մերօրյա ձեռբերումները՝ փաստելով ամենակարևորը՝ ձեռք բերածը պահպանելու և արժևորելու պարտականությունը:
 
Եթե հայ ես, ուրեմն զինվոր ես, անկախ նրանից՝ ձեռքինդ սուր է, զենք, թե գրիչ: Վերստին անդրադառնալով օրվա խորհրդին՝ միջոցառումն ավատվեց շնորհավորանքով և բարեմաղթանքներով: Հայոց հողին ամուր կանգնելու և շենացնելու պատրաստակամությամբ սերունդ դաստիարակելը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.