News

Բանակի օրը Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում

Educational 2015-02-10

Հունվարի 27-ին Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը հրավիրվել էին քաղաքի դպրոցների պատմության ուսուցիչները, շեֆ զորամասի ԿՊՇ, ՊԲ գլխավոր շտաբի, ԿԳՆ և Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի ներկայացուցիչերը: Աշակերտներն իրենց ելույթներով հիացրեցին ներկաներին: Խորհրդանշական էր հատկապես այն հանգամանքը, որ միջոցառման մասնակիցների մեծ մասը տղաներ էին` ապագա զինվորներ:
Նրանք պարգևեցին հաճելի պահեր իրենց գեղեցիկ ելույթներով: Հայտնի հայորդիների` Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Արմեն Հովհաննեսյանի` հայոց հավերժական օջախի շուրջ ունեցած խրատները, զորակոչվող երիտասարդների ոգևորությունը, զինվոր-տղանների խրոխտ քոչարին, աղջիկների հրաշք արև-պարը, փոքրիկների՝ Գոշայի և Հայկի կատարումը, հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի և սպայի` դպրոցի շրջանավարտների տեսաողջույնը և հուզիչ շատ պահեր հիացրեցին բոլորին` ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները կունենան արժանի փոխարինողներ:
 
Հայրենիքի պաշտպանությունն սկսվում է այստեղից՝ դպրոցից, որի նպատակն է դաստիարակել ապագայի համար արժանի սերունդ: Հունվարի 28-ին նույն դպրոց այցելեցին ՊԲ մի շարք սպաներ: Նրանք դպրոցի ընդարձակ դահլիճում անցկացրեցին արիության դաս: Սպաները հանդես եկան, ելույթներով, պատասխանեցին աշակերտների հարցերին: Վերջում աշակերտները հանդես եկան երգերով ու արտասանություններով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.