News

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Educational 2015-02-10

Հունվարի 28-ին Սարալանջի հիմնական դպրոցում անցկացվեց Հայոց բանակի 23-րդ ամյակին նվիրված միջոցառում, որը կրում էր «Առանց թռիչքի կյանքը գին չունի» խորագիրը: Դահլիճը ցնծում էր եռագույնի մեջ: Ներկա էին համայնքի ղեկավար Գեղամ Զիլիֆյանը, դպրոցի տնօրինությունը ՝ ի դեմս տնօրեն Թադևոս Բարսեղյանի, ինչպես նաև հյուրեր Աշտարակ քաղաքի զորամասից:

Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը: Միջոցառման նպատակն էր  կարևորել հայոց բանակի դերը հայ  ժողովրդի կյանքում: Ներկայացվեց բանակի  ստեղծման ճանապարհը և հունվարի 28-ը Հայոց բանակի ծննդյան օր նշելու նախապատմությունը:

Աշակերտների սրտաբուխ երգերը, ասմունքը, շարային պատրաստվածությունը ևս մեկ անգամ վկայում էին այն մասին, որ  հզոր է ոչ միայն ներկայիս, այլև ապագայի մեր բանակն ու մարտունակ: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև աշակերտների գրած  ստեղծագործությունները՝ նվիրված հայոց բանակին ու հայ զինվորին՝  խորհրդանշելով մատաղ սերնդի մոտ ձևավորված քաղաքացիական բարձր պատասխանատվության ու  մարտունակ բանակ ունենալու գիտակցությունը:
 
Շնորհավորական խոսքով հանդես եկավ տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով մաղթեց, որ հաջորդ հունվարի 28-ին աշակերտների շուրթերից հնչի միայն խաղաղ պայմաններում բանակ ունենալու անհրաժեշտության միտքը: 
Իսկ համայնքապետարանի ներկայացուցիչ Հակոբ Բադալյանը  կարևորեց  դպրոցում նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունը և իր շնորհակալական խոսքը հայտնեց միջոցառման կազմակերպչին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.