News

Բանակի օրը Երևանի թիվ 45 դպրոցում

Educational 2015-02-10

Հունվարի 28-ին Երևանի Էրեբունի համայնքի համար 45 դպրոցի բակում թևածում էր տոնական տրամադրությունը: ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց ՀՀ դրոշը:

Տողանի բոլոր մասնակիցները համակ ուշադրությամբ լսեցին դպրոցի զինղեկ մայոր Անդրանիկ Առաքելյանի ելույթը` նվիրված հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին:

Ապա ելույթով հանդես եկավ ՀՀ ԶՈւ զորամասի ներկայացուցիչ ավագ լեյտենանտ Ս. Ավանեսյանը: ԵԿՄ-ի ուղերձն ընթերցեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռ. Հատիմոսյանը:
 
Միջոցառումը եզրափակվեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանի՝ բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հրաձգության ներդպրոցական առաջնությունում առաջատար տեղեր գրաված 6 սովորողների պատվոգրերի հանձնումով:
 
Միջոցառումը մի անգամ ևս փաստեց, որ դպրոցում լավ հիքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը, և մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.