News

Պատմության քառուղիներում

Educational 2015-02-10

Ս.թ. փետրվարի 2-ին Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի համակարգչային դասարանում տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա 7 «ա» դասարանի «Անի», «Դվին», «Նաիրի» թիմերի միջև:
Մրցույթը բաղկացած էր 6 փուլից: Թիմերը ողջունեցին իրար, ներկայացրին իրենց թիմերի պատրաստած պաստառները:
 
2-րդ փուլում թիմերը պատասխանեցին պատմական թեմայով հարցերի, 3-րդ փուլում փորձեցին գուշակել ներկայացրած սահիկները:
 
4-րդ փուլում գրեցին նշանավոր ճակատամարտերը: 5-րդ փուլում թիմերը գրեցին Բագրատունիների կառավարման թվականները: 6-րդ փուլում ամբողջ թիմը մասնակցեց Բլից հարցմանը: Հաղթեց «Նաիրի» թիմը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.