News

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Educational 2015-02-10

Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտական խորհրդրի հոգեբանական հանձնախումբը (ղեկավար՝ Ն.Մուրադյան) հանդես եկավ հետաքրքիր նախաձեռնությամբ:
Սուրբ Սարգսի տոնի առթիվ հանձնախմբի անդամները պատրաստել էին տնակ, որը ներկայացնում էր սիրո պատմություն: Տնակի յուրաքանչյուր պատուհանում ներկայացված էր սիրահար զույգի կյանքի մեկ փուլը՝ սկսած մանկապարտեզից մինչև ծերություն:
 
Աշակերտները նաև հայկական դրոշի գույներով պատրաստել էին սիրտ՝ ի նշան այն բանի, որ Սուրբ Սարգսի տոնը մեր հայկական տոնն է: Իսկ դասամիջոցներին դպրոցի բոլոր աշակերտներին բաժանում էին թղթե գունավոր սրտիկներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.