News

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶԻՆՎՈ´Ր

Educational 2015-02-10

Յուրաքանչյուր երկրի կայունության, անվտանգության երաշխիքը հզոր և մարտունակ բանակն է, իսկ հատկապես մեր երկրի համար բանակն ունի ազգապահպան նշանակություն, ծառայում է որպես ֆիզիկական և հոգևոր գոյատևման երաշխիք: Այս տեսանկյունից կարևոր է դեռևս դպրոցական տարիներից պատանիներին ծանոթացնել մեր ազգի պատմությանը, ռազմական փառքին ու հաղթանակներին, նրանց մեջ սերմանել հայրենասիրություն, ազգային ոգի և ինքնագիտակցություն:

Այս նպատակին էր ծառայում հունվարի 28-ին Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտական խորհրդի ռազմամարզական (ղեկավար՝ Վալերի Մամիկոնյան), մշակութային (ղեկավար՝ Լիլիա Եղիյան) և հոգեբանական (ղեկավար՝ Նարինե Մուրադյան) հանձնախմբերի համատեղ կազմակերպած միջոցառումը՝ նվիրված հայոց հաղթանակած բանակի կազմավորման 23-րդ տարելիցին:

 
Տոնի նախօրյակին շնորհավորական նամակներ են ուղարկվել ՀՀ և ԼՂՀ զորամասերում ծառայության մեջ գտնվող դպրոցի նախկին շրջանավարտներին: Նախօրոք հայտարարված Հայոց բանակի 23-րդ  տարելիցին նվիրված պաստառների մրցույթին մասնակցել է անբողջ դպրոցը:Առավոտյան դպրոցի բակում կազմակերպվեց հանդիսավոր տողան, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչեց օրհներգը, որից հետո միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: Միջոցառմանը հրավիրված էին արցախյան շարժմանը մասնակցած երկրապահ ազատամարտիկներ:
 
Միջոցառման ընթացքում համառոտ ներկայացվեցին հայոց բանակի կազմավորման հրատապությունն ու անհրաժեշտությունը, բանակի ստեղծման պատմական ակնարկը, զարգացման փուլերը, անդրադարձ կատարվեց արցախյան գոյամարտին, անուն առ անուն մեծարվեցին Հայաստանի ազգային հերոսները, հնչեցին ազգային, պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի թևավոր խոսքերից: Միջոցառումն ուղեկցվում էր հայոց բանակին նվիրված սրտառուչ և ոգեշնչող երգերով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.