News

Կրթական համագործակցության նոր հեռանկար

Educational 2015-02-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիական համալսարանական գործունեության Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆաբեին Ֆլորի Ֆաբիենի հետ: Ողջունելով պարոն Ֆաբիենին` Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոն երկրների անդամ, կարևորում է ֆրանսերենի դերը ՀՀ կրթական համակարգում: «Սա նախևառաջ քաղաքական որոշում է, որովհետև Ֆրանկոֆոն երկրների սիրտը Ֆրանսիան է` Հայաստանի համար բարեկամ երկիրը:
Իրականում գիտամշակութային նախագծերը կարևոր տեղ ունեն ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսերենով բարձրագույն կրթություն է իրականացնում միայն Ֆրանսիական համալսարանը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի, այլ բուհեր ևս ունեն նման պոտենցիալ, օրինակ՝ ԵՊՃՀ-ն, որն ունի նաև ֆրանսիացի ուսանողներ:  
 
Նախարարը հավաստիացրել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել Ֆրանսիական համալսարանական գործունեությանը Հայաստանում: Պարոն Ֆաբիենն իր հերթին նշել է, որ կազմակերպության նպատակն է աջակցել Հայաստանում մշակութային բազմազանությանը, մայրենիի կողքին բարձրացնել  ֆրանսերենի դերը: 
 
Նրա խոսքով կազմակերպության նպատակներից է նաև աջակցել ՀՀ բուհերին` ստեղծելու ֆրանսախոս հետազոտողների մասնագիտական ցանց, որը միջոց կհանդիսանա առավել սերտ համագործակցության նաև ԵՄ շրջանակներում:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի կենտրոն բացելու, ուսանողների փոխանակման ծրագրերի, նախարարության և Ֆրանսիական համալսարանական գործունեության միջև փոխըմբռնման հուշագիր կնքելու հնարավորությանը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.