News

Հայոց բանակի տոնը Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2015-02-06

Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմը հանձին տնօրենի՝ Անահիտ Սահակյանի, ջերմորեն շնորհավորել է Բանակի օրվա առթիվ. «Շնորհավորում են բոլորին այս պանծալի տոնի առթիվ։ Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան` հայկական բանակ։ Մաղթում ենք բոլորին խաղաղություն և բարօրություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ»,- այսպես սկսեց իր խոսքը դպրոցի տնօրենը՝ Անահիտ Սահակյանը՝ հավելելով.«Երբ հայ ժողովուրդը տեւական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ:

Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն»: Դպրոցի տնօրենի տեղակալը՝ Աննա Համբարձումյանը, 6-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հետաքրքրի դաս-միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան:
 
2015թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 23-րդ տարին։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունն ապրում են «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է յուրաքանչյուր բանակի և, առանձին վերցրած, յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, սակայն այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:
 
Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում` նաև կյանքի:
 
Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը Երկրորդ աշխարհամարտի օրերին։ Մենք խոնարհվում ենք պարտադրված գոյապայքարը փառահեղ ազատամարտի վերածածների հիշատակի առջև:
 
Նրանք դեռ բանակ չէին և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»` ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.