News

Բանակի օրը Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2015-02-05

Հայոց ազգային բանակի տոնը դարձել է մեր հասարակության սիրելի տոներից մեկը: Այն ըստ արժանվույն նշվեց նաև Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում: Տոնին նախապատրաստվել էին մեծ սիրով ու խանդավառությամբ: Մեկնարկը տրվեց մի քանի օր առաջ, երբ շնորհավորական նամակներ ու բացիկներ ուղարկվեցին Հայաստանի և Արցախի տարբեր զորամասերում ծառայող հայ զինվորներին:
Հունվարի 28-ին դպրոցի բակում տողանի էին շարվել դպրոցի բոլոր աշակերտները: Իրենց ողջույնն ու շնորհավորանքները փոխանցեցին զորամասերից և զինվորական կոմիսարիատից եկած սպաները: 
 
Միջոցառումն ուղեկցվում էր երգ ու պարով: Այնուհետև անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ 10-րդ դասարանի   «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» թիմերի միջև:
 
Աշակերտներն ի ցույց դրեցին իրենց ունեցած գիտելիքները հայոց պատմությունից, ռազմագիտությունից: Կատարեցին գործնական աշխատանք՝ քանդեցին և հավաքեցին ավտոմատը: Միջոցառումն ընդմիջվում  էր   երաժշտական համարներով:
 
Իր շնորհավորանքն ու շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանը: Միջոցառումը մեկ անգամ ևս ամրապնդեց աշակերտների հայրենասիրական ոգին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.