News

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ´Ց ԲԱՆԱԿ

Educational 2015-02-05

Հայոց բանակի տարեդարձը խինդով էր լցրել Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի III «ա» դասարանի աշակերտների հոգին: Փոքրիկ զինվորները, ովքեր հպարտությամբ էին կրում զինվորական համազգեստը, իրենց պահվածքով, երդում-խոսքերով հավաստիացրեցին, որ պատրաստ են համալրելու Հայոց բանակի շարքերը:

Դասվար Ս.Նահապետյանի դաստիարակած սաները գիտակցում են իրենց հայրենի հողի գինն ու ուժը, գնահատում նախնյաց թափած արյունն ու երդումը. դա էր վկայում նրանց թախծոտ ու հպարտ հայացքները, անմեղ, սրտաբուխ, վստահ խոսքը:

Զորամասի հրամանատար փոխգնդապետ Վ.Վարդանյանի և մայոր Վ.Նիկողոսյանի, փոխքաղաքապետ Գ.Ղուլիջօղլյանի ներկայությունն ու խոսքն ավելի գոտեպնդեց ու ոգեշունչ դարձրեց զինվորիկների երգն ու խոսքը:
 
Տա´ Աստված, որ այս մանկանց սրտանց մաղթանքներն ի կատար ածվեն, ու խաղաղ երկնքի տակ ծառայեն հայ զինվորները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.