News

Կրթական ոլորտի զարգացման նոր ազդակ

Educational 2015-02-05

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով կարևորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառումը:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է համատեղել ստորագրող կողմերի ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ:

Հուշագրի կողմերի համագործակցության ուղղություններից են համապատասխան առարկաների ուսուցչների կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների հստակեցում, ուսուցիչների թափուր հաստիքների և աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
 
Փոխհամագործակցության ուղղություններց են նաև երիտասարդ մասնագետների ուղղորդում դեպի դպրոցներ և մանկավարժության գծով որակավորում, ինչպես նաև ուսուցիչների գործուղում Հայաստանի կարիքավոր դպրոցներ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.