News

Հայոց բանակի 23-րդ տարեդարձը Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում

Educational 2015-02-04

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի պատմության մեթոդմիավորման նախագահ Լիլիթ Աղուզումցյանն անց է կացրել սեմինար «Հայոց բանակը մեր օրերում» թեմայով դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտների համար:
Սեմինարն սկսվեց Հայոց բանակի մասին տեսանյութի դիտումով: Ներկայացվեց ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանական բանակի կառուցվածքը:  Աշակերտներն ունկնդրեցին զինվորների երդումը դիրքեր բարձրանալուց առաջ, անցկացվեց քննարկում:
 
Վերջում մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին մեր զոհված հերոսների վառ հիշատակը: Սեմինարն ավարտվեց «Բալլադ զինվորի մասին» տեսահոլովակի դիտումով:
 
Հունվարի 28-ին դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին նվիրված տողան:
 
Դպրոցի աշակերտական խորհուրդը շնորհավորական նամակներ էր ուղարկել դպրոցի շրջանավարտ այն աշակերտներին, ովքեր անցնում են իրենց ծառայությունը Հայոց բանակում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.