News

Մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը

Sports 2013-04-09

Տաշքենդում ապրիլի 6-13-ն ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մինչև 50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Մինասյանը ապրիլի 8-ին պոկում վարժությունում բարձրացրել է 85 կգ ծանրաձողը և զբաղեցրել 6-րդ տեղը: Հրում վարժությունում Մինասյանը ցույց է տվել 100 կգ արդյունք: Երկամարտի արդյունքում նա բարձրացրել է 185 կգ և զբաղեցրել 6-րդ տեղը:

Ապրիլի 10-ին հանդես կգա Ծովինար Կիրակոսյանը (58 կգ), ապրիլի 11-ին՝ Ռոզալիա Ավետիսյանն ու Աղունիկ Հակոբյանը (63 կգ):

Սոնա Պողոսյանն ու Տաթև Մանուկյանը (69 կգ) կմեկնարկեն ապրիլի 12-ին, իսկ Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը` (+69 կգ) ապրիլի 13-ին:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնել էր, որ բոլոր մարզիկներն առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, գլխավորը նրանց համար փորձ ձեռք բերելն է, քանի որ առաջիկայում նրանք կհամալրեն կանանց հավաքականը:

Աղբյուր՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.