News

Հայոց բանակ - 23

Educational 2015-02-04

2015թ. հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Գյումրու համար 28 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառումն սկսվեց հանդիսավոր տողանով, բարձրացվեց ՀՀ դրոշը, հնչեց ՀՀ օրհներգը:

Զեկուցումներով հանդես  եկան  զինղեկ Մովսես Սիմոնյանը և պատմության ուսուցչուհի Անահիտ Առաքելյանը: 

Ապա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մուրադյանի կազմակերպած «Հայոց բանակն անպարտ է» խորագրով միջոցառումը դահլիճը լցրեց ռազմահայրենասիրական շնչով և շեշտեց Հայոց բանակի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
 
Հայրենասիրական թեմայով դասախոսություն անցկացրեցին ՀՀ ՊՆ ավագ լեյտենանտ Սերգեյ Պետրոսյանը և լեյտենանտ Արմեն Գաբրիելյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.