News

Հայոց բանակի օրը

Educational 2015-02-04

Հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Միջոցառումը կրում էր ռազմահայրենասիրական դաստիարակության կնիքը:
Միջոցառումը բացեց դպրոցի տնօրենը`Մ.Շատոյանը, ով, կարևորելով օրվա բացառիկ խորհուրդը, մեր ժողովրդի   հարատևման և բարգավաճման  բնագավառում: Զինղեկի հրահանգով դպրոցամերձ հրապարակ բերվեց ՀՀ դրոշը, որի ծածանումների ներքո հնչեց ՀՀ օրհներգը:  
 
Այնուհետև միջոցառման մասնակիցները Տերունական աղոթքով իրենց ձայնը բարձրացրեցին առ Աստված` «Հայոց բանակին» անդորր ու հանգիստ մաղթելով: Միջոցառման  առանցքը  Հայոց բանակն  էր, պատմությունն ու իրականությունը` խոր ու համապարփակ ընդգրկումով, ոչ միայն ռազմական երգերով,  այլև հոգուց բխող   տեղատարափ  խոսքերով, մարտական ոգով ու հպարտությամբ:
 
Փա´ռք քեզ, Հայոց բանակ… միջոցառման ամենահուզիչ պահը… Ծափողջույններով բեմահարթակ հրավիրվեցին ձմռանը բանակից զորացրված դպրոցի նախկին շրջանավարտները: «Մեկ անգամ ևս հպարտ ենք, որ անպարտ բանակ ունենք, որ ծառայել ենք Հայոց բանակում, և մեր երակներում մեր ազատատենչ քաջազունների, մեր երկրապահների արյունն է հոսում…»:
 
Միջոցառման մասն էր կազմում նաև ռազմական խաղերը: Ռազմահայրենասիրական բացառիկ դաս էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.