News

Հայոց բանակը 23 տարեկան է

Educational 2015-02-04

Հայ ազգային ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Արցախի հերոսամարտի ընթացքում նահատակված և ապրող հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց Հայոց բանակը, որը 23 տարեկան է:

Այսօր հայոց պետականության մեծագույն ձեռքբերման և հպարտության՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ մեր ոգու միահամուռ ուժն ու ջերմ մաղթանքներն ենք հղում հայոց անսասան բանակի բոլոր ջոկատների, գումարտակների և բրիգադների հրամանատարներին ու քաջարի մարտիկներին:

Հայոց ազգային բանակը ողջ հայության բանակն է, նրա դարավոր փառքի կենդանի վկայությունը, երկրի սիրտն ու իր գենի արծվաթռիչք զարկերակը, նա մեր ուժն է, մեր անխոցելի հպարտությունն ու թշնամու սարսափը:
 
Ոչ թշնամու դիվերսիաները, ոչ դիպուկահարների մարդաորսությունը չեն կարող ազդել իր սուրբ հողի պահապան հայ զինվորի կամքի ու արիության վրա: Հայոց բանակին մաղթում ենք դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները, հերոսաբար կերտած հաղթանակները և ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև արիական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը՝ որպես սրբություն պաշտպանելու, սերունդներին ազգային բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն:
 
Այս խոսքերով հանդիսավոր միջոցառումը բացեց Անուշ Հայրապետյանը, որին մասնակցում էին Ճամբարակի զինկոմիսարիատի պատվիրակաները մայոր Ապրեսյանի գլխավորությամբ: Նրանք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորնքները հղեցին Դպրաբակի ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին և դպրաբակցի բոլոր զինվորներին, որոնք այս պահին հսկում են հայոց երկրի սահմանները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.