News

Մենք ապագա զինվորներ ենք

Educational 2015-02-04

Զինվորական համազգեստներով, եռագույն դրոշներով և շքերթային տրամադրությամբ դպրոց են շտապում Արևշատի միջնակարգ դպրոցի աշակերտնրը: Նրանք շտապում են մասնակցելու Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Դահլիճը լեփ-լեցուն է, կան ծնողներ, հյուրեր:
Բեմից հնչում են Հայոց բանակին նվիրված բանաստեղծություններ, երգեր… Աշակերտների բոցավառ, կարոտախառն ու հուզախռով խոսքը անտարբեր չի թողնում ոչ ոքի. արտասվում են և՛ ծնողները, և՛ ուսուցիչները՝ լսելով իրենց սաների երդումը, շնորհակալության, գնահատանքի խոսքերը՝ ուղղված հայ արի և քաջարի զինվորներին:
 
Հատկապես հուզիչ էր «Պատիվ ունեմ» երգի կատարումը VIII և X դասարանի տղաների կատարմամբ, I- IV դասարանցիների ելույթը, որի ընթացքում արտասվեց անգամ դպրոցի զինղեկ Մյասնիկ Եսայանը:
 
Միջոցառման ավարտին հնչած «Պահպանիր զինվորին» աղոթքը մրմնջաց ողջ դահլիճը: Իսկ տնօրեն Ս. Դավթյանն իր ոգևորիչ խոսքով մեկ անգամ ևս բարձրացրեց մեր բոլորի հոգիներում ռազմահայրենասիրական շունչն ու ոգին՝ չմոռանալով կրկին շնորհավորելու հայոց բոլոր արիներին:
 
Բոլորի սիրտը լցվեց մի հավատամքով ու հույսով, որ քանի դեռ այս մանուկ երեխաների ջինջ ու խաղաղ աչքերում առկայծում է հայրենասիրության վառ կրակը, սահմանի մոտ մութ, ցուրտ խրամատում հայ զինվորն անսասան կպահի մեր սահմանները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.