News

Համագործակցային դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

Educational 2015-02-04

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի III «բ» դասարանում տեղի ունեցավ համագործակցային դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Ճանաչենք մեր օրգանիզմը» թեմայով: Դասվար Արևիկ Վարդանյանը, համագործակցելով դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լիլիթ Աղաբաբյանի հետ, նոր նյութի հաղորդումը դարձրեց ավելի հետաքրքիր, մատչելի և ուսանելի:

Դասի նպատակն էր՝ 1.աշակերտները տեղեկանան մարդու օրգանների և օրգան համակարգերի կառուցվածքի ու կատարած ֆունկցիաների մասին 2. աշակերտները կարողանան բնութագրել օրգան-համակարգերի գործառույթները, կարևորեն օրգանիզմը՝ որպես միասնական ամբողջություն, սեփական մարմնի վրա կարողանան ցուցադրել օրգաները, օրգան-համակարգերը:

Դասն սկսվեց մտագրոհով, որի ընթացքում աշակերտները խոսեցին առողջության, դրա պահպանման անհրաժեշտության մասին: Աշակերտները, չնայած տարիքին՝ բավականին ակտիվորեն ներկայացրեցին այն ամենը, ինչը անհրաժեշտ է առողջ լինելու համար: Ապա իրենց խոսքը համեմեցին առած-ասացվածքներով, որոնցից մեկն էլ դարձավ մեր դասի նշանաբանը՝ «Առողջ հոգի առողջ մարմնում»:
 
Ձեռքի տակ ունենալով ներքին օրգանների կաղապարվածքներ, պաստառներ և կիրառելով զանազան նորարար մեթոդներ ու հնարներ՝ աշակերտներին բացատրվեց օրգանների և օրգան-համակարգերի կատարած ֆունկցիաները, դրանց գործունեության փոխկապվածությունը, դրանց տեղըն րգանիզմում:
 
Ապա մագնիսական գրատախտակին հավաքվեցին յուրաքանչյուր օրգան համակարգի համապատասխան օրգանները: Որից հետո T-աձև աղյուսակով ամփոփվեց դասը: Յուրաքնաչյուր աշակերտ կարողացավ իր սեփական մարմնի վրա ցույց տալ համապատասխան օրգանի տեղը  և ներկայացնել դրա գործառույթը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.