News

Հայոց բանակը 23 տարեկան է

Educational 2015-02-04

Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում հունվարի 28-ին տեղի ունեցավ Հայոց բանակի 23-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ պահեստազորի սպա Շիրակի մարզի «Երկրապահների կամավորական ջոկատի» անդամ մայոր Սամվել Բադոյանը և Շիրակի մարզի կրթության վարչության ներկայացուցիչ Ոսկանյանը, ով դպրոցի ուսուցիչ Վարդան Աճեմյանին հանձնեց ՀՀ ԿԳ նախարարի կողմից պատվոգիր մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում իր ներդրումն ունենալու համար:
 
Միջոցառումն սկսվեց դպրոցի բակ տողանի դուրս գալով և ՀՀ դրոշի դուրս բերումով, այնուհետև հնչեց ՀՀ հիմնը, որից հետո աշակերտները ներկայացրեցին Հայոց բանակի ստեղծման պատմությունը, դերն ու կարևորությունը Հայաստանի, ինչպես նաև Արցախի պետականության վերականգման ու պահպանման համար:
 
Միջոցառումն ընթացավ օրվա խորհուրդին համապատասխան` ոգեշունչ երգերով ու բանաստեղծություններով հագեցած: Անցկացվեց ինտելեկտուալ խաղ` նվիրված Հայոց բանակի պատմությանը: Մայոր Բադոյանը ներկայացրեց իր անցած մարտական ուղին, թե ինչպես է գերեվարվել և ազատվել հայոց քաջերի արիության և անկոտրում կամքի շնորհիվ:
 
Նա նաև խոսեց և ծանոթացրեց զինծառայողների պարտականությունների և իրավասությունների մասին, կրկին ու կրկին անգամ սեր ու նվիրվածություն արթնացրեց աշակերտների մեջ դեպի հայրենիքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.