News

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Educational 2015-02-04

Հունվարի 28-ը Հայկական բանակի ծննդյան օրն է: 23 տարի առաջ կենսական անհրաժեշտության և պատմական դեպքերի բերումով ծնունդ առավ մեր բանակը` դառնալով հայրենիքի անվտանգության երաշխիքը:

Այս  տոնը,  հիրավի,  խորհրդանշական  է  և  ամեն  տարի  հավուր  պատշաճի  նշվում  է  Հայաստանի   Հանրապետության  բոլոր   անկյուներում: Հայկական  բանակին  նվիրված  միջոցառումը  մեծ  շուքով  նշվեց նաև Արագյուղի  «Տիգրանակերտ  կրթարան» միջնակարգ   դպրոցում:

Հնչում  էին  հաղթական  երգեր: Զինվորական համազգեստով  շնորհալի  աշակերտուհիներ   Անին,  Վարդուհին  և  Աննան  մեծ  հպարտությամբ  ու  գեղեցիկ առոգանությամբ  ներկայացրեցին  իրենց  ստեղծագործական  շարադրությունները`    հուզելով   ներկաներին:
 
Դպրոցի   տնօրեն  Անահիտ   Պետրոսյանը    հիացմունքով   էր  նայում  իր  սաներին  և,    ողջույնի  խոսքն  ուղղելով  նրանց,  ասաց.
-Այո´,   յուրաքանչյուր  հայորդի, իրավամբ,   հպարտ  է  այսօր    և  մեծ  պատասխանատվությամբ  գիտակցում  է,   որ  առանց   Հայկական  բանակի   խաղաղությունը     չէր  թևածի  մեր երկրում, և չէր  փողփողա  մեր  Եռագույնը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.