News

Սևանի թիվ 4 դպրոցի հերոս դարձավ…

Educational 2015-02-04

«Dasaran» կրթական ծրագրի և իր գործընկեր «NURCARD» կուտակային ծրագրի համատեղ իրականացրած «Պատանի նկարիչ» մրցույթի շրջանակում Dasaran-յան թիմն այցելել է Սևանի թիվ 4 հիմնական դպրոց՝ հանձնելու այն համակարգիչը, որն իր հարազատ կրթօջախի համար շահել էր 4-ի «բ» դասարանի աշակերտուհի Էլինա Խաչատրյանը:

Դպրոցում Dasaran-յան թիմին ընդունեցին մեծ ջերմությամբ և ոգևորությամբ, երգով և պարով: Դպրոցական օրն իրական տոնի էր վերածվել: Կրթական ծրագրի ներկայացուցիչները հայտարարեցին օրվա հերոսի՝ հաղթող աշակերտուհու անունը, շնորհավորեցին նրան և դպրոցի անձնակազմին, ապա հանդիսավոր կերպով հանձնեցին համակարգիչը:

Վերջինի՝ որպես մրցանակի ընտրությունը պատահական չէ. տարիներ շարունակ «Dasaran» կրթական ծրագիրը նպաստել և նպաստում է դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիների՝ որպես ճանաչողության և իմացության ընդլայնմանը ծառայող միջոցների ներդրմանն ու ակտիվ կիրառմանը:

Պատահական չէ նաև «Միասին մենք թիմ ենք» թեմայի շրջանակում հաղթող ճանաչված աշակերտներին, ինչպես նաև նրանց դպրոցներին պարգևատրելը. աշակերտը և դպրոցը միասնական ուժ են, միասնական թիմ, նրանցից մեկի հաղթանակը մեծ հաղթանակ է նաև մյուսի համար: Թիմի և թիմային ոգու գաղափարի վրա էլ հենվում են «Dasaran»-ի նախաձեռնած մրցույթներից շատերը:

Կրթական ծրագրի համոզմունքներից մեկն այն է, որ աշակերտի յուրաքանչյուր նվաճում պայմանավորված է հենց դպրոցում առկա ներթիմային առողջ մրցակցությամբ և վստահելի թիմակիցներ ունենալու գիտակցումով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.