News

Հանդիսավոր տողան՝ նվիրված Հայոց բանակի 23-րդ ամյակին

Educational 2015-02-04

Հունվարի 28-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում 8-12 դասարանների աշակերտները, մեկ մարդու պես շարված, սպասում էին հրահանգի: Դպրոցի զինղեկի հրամանով ներս բերվեց ՀՀ դրոշը, երգեցին ՀՀ օրհներգը, ապա Հայոց բանակի օրհներգը:
Դասակի (դասարանի) հրամանատարների հրամանով յուրաքանչյուր դասարան խրոխտ ձայնով ասաց իր նշանաբանը, որից հետո նրանք զեկուցեցին զինղեկ Լ. Սիմոնյանին: Զեկուցելով  դպրոցի տնօրենին՝ զինղեկը թույտվություն ստացավ շարունակել միջոցառումը:
 
Ելույթ ունեցան ավագ դպրոցի աշակերտները, որոնք երգեցին և ասմունքեցին, խոստացան լինել Հայոց բանակի արժանի զինվոր և արժանապատվորեն շարունակել իրենց եղբայր զինվորների սուրբ գործը՝ փոխարինելով նրանց սահմանի վրա, զորամասերում և դիրքերում:
 
Ելույթ ունեցավ նաև դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Սահակյանը, ով իր շնորհակալական խոսքը հղեց Հայոց բանակին, հայ զինվորների և սպայական կազմին:
 
Ընթերցվեց նաև հայ զինվորի նամակը, որի տեքստը հանրապետության բոլոր դպրոցներին էր ուղարկել ՀՀ ԿԳ նախարարությունը: Այդ տեքստով նամակներ են ուղարկվել նաև ավագ դպրոցի շրջանավարտներին, որոնք այժմ ծառայում են Հայոց բանակում:
 
Իր եզրափակիչ խոսքով միջոցառումն ամփոփեց ավագ դպրոցի տնօրեն Ս. Թունյանը, ով կոչ արեց աշակերտներին լինել արժանապատիվ հետնորդները քաջ Հայկի, Վարդանի ու Անդրանիկի:
 
Հանդիսավոր տողանի հյուրին՝ փոխգնդապետ Դավիթ Դեմիրճանին, Ստեփանավանի զորամասի հրամանատարի տեղակալ և դպրոցի զինղեկ ավագ-լեյտենանտ Լ. Սիմոնյանին դպրոցի անունից հանձնվեցին նվերներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.